Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չի կարծում, թե Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) դադարեցմամբ սառը պատերազմ կսկսվի։
«Ես չեմ կարծում, թե մենք խոսում ենք սառը պատերազմի սկսվելու մասին։ Սկսվել է նոր դարաշրջան, դարաշրջան, որը բնութագրվում է նրանով, որ ԱՄՆ-ը սպառազինությունների վերահսկման ողջ համակարգի բեկանման ուղեգիծ է որդեգրել։ Տխուր է, իհարկե»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը երկուշաբթի՝ հանդես գալով Ղրղզա-ռուսական սլավոնական համալսարանում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։





























