Իրանի իշխանությունները միջազգային պատժամիջոցները շրջանցելու համար թողարկել են ոսկով ապահովված PayMon կրիպտոարժույթը: Ալթքոինի թողարկման վրա աշխատել են Parsian Bank, Bank Pasargad, Bank Melli Iran եւ Bank Mellat բանկերը, ակտիվը կներկայացվի ոչ բորսային Fara Bourse հարթակում, հայտնում է CryptoGlobe-ը:
Ghoghnoos ընկերության տնօրեն Վալիոլլահ Ֆաթեմիի խոսքով՝ նախնական կթողարկվի 1 մլրդ նոր թոքեն: Դրանք կօգտագործվեն ֆինանսական հաստատությունների ակտիվների թոքենիզացիայի եւ միջբանկային SWIFT համակարգից անջատելուց հետո երկրի տնտեսության համար բացասական հետեւանքների նվազեցման համար:
Հունվարի վերջին համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Իրանի Կենտրոնական բանկը պատրաստվում է իր ազգային կրիպտոարժույթի պաշտպանության համար թվային փողի օգտագործման արգելք սահմանել, որոնք չէին ստացել տեղական ֆինանսական կարգավորողի հավանությունը: Քաղաքացիների համար սահմանափակումներ կմտցվեն, որպեսզի նրանք չկարողանան բանկային հաշիվներին 10 հազար դոլարից ավելի գումար պահել:





























