Facebook-ն արգելել է օգտագործել Վեներայի համարյա մերկ եւ ծնկի իջած տղամարդու մերկ արձանների լուսանկարները։ Այս մասին հայտարարել է Ժնեւյան գեղարվեստի թանգարանը՝ նշելով, որ իրենք առաջիկա ցուցահանդեսը գովազդելու համար ցանկացել են սոցցանցում հրապարակել արվեստի գործերի լուսանկարներ, սակայն չեն կարողացել։

Թանգարանը նշված լուսանկարները «գրաքննության ենթարկված» գրառմամբ տեղադրել է Twitter-ում՝ հավելելով․ «Գուցե ժամանակն է, որ այս հարթակը փոխի՞ իր քաղաքականությունը թանգարանների եւ մշակույթի հաստատությունների հանդեպ»։