Մոսկվայի կենտրոնում շենքի հրդեհի տեղում գտնվել են 8 զոհվածների, այդ թվում՝ երկու երեխաների մարմիններ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հրդեհը տեղի է ունեցել գիշերը՝ Նիկիտյան բուլվար 12 հասցեում։ Հրդեհին բարդության բարձր աստիճան են տվել։ Նախնական տվյալներով, պատճառը կարող էր էլեկտրական իրերի անսարքությունը լինել։
Հրդեհի մակերեսը կազմել է 1000 ք/մ։ Այն մարել հաջողվել է 05։09-ին։
Երկու մարդու ծանր վիճակում տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց։
ՔԿ-ն քրեական գործ է հարուցել անզգուշության պատճառով երկու եւ ավելի մարդկանց մահ պատճառելու հանգամանքներով։





























