ԵՄ-ին «լրջորեն անհանգստացնում են» Իրանի բալիստիկ հրթիռների արձակումներն ու փորձարկումները։ Բրյուսելը Թեհրանին կոչ է արել դադարեցնել գործունեությունը, որը խորացրել է անվստահությունը եւ ապակայունացրել տարածաշրջանը՝ հայտնում է Reuters-ը։

«Իրանը շարունակում է ջանքեր գործադրել իր հրթիռների հեռահարությունը եւ ճշգրտությունը մեծացնելու, ինչպես նաեւ փորձարկումների եւ օպերատիվ արձակումների թիվն ավելացնելու համար»,- ասվում է Իրանի մասին ԵՄ համատեղ հայտարարության մեջ, որտեղ նաեւ նշվում է, որ այդ «գործունեությունը խորացնում է անվստահությունը եւ նպաստում տարածաշրջանային անկայունությանը»։