Նավթի գները միջազգային բորսաներում նվազել են՝ շնորհիվ Սաուդյան Արաբիայի որոշման՝ ավելացնել նավթի հանույթը։ Լոնդոնում Brent տեսակի նավթի գինը երեկ՝ փետրվարի 25-ի երեկոյան 120 դոլարից (1 բարելի դիմաց) իջել է մինչեւ 111 դոլար, իսկ Նյու Յորքում հյուսիսամերիկյան նավթի 1 բարելն արժե 97 դոլար։

Ռոյթերի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան ավելացրել է նավթի հանույթը օրական 700 հազ. բարելով՝ մինչեւ 9 մլն բարել օրական։

Ըստ փորձագիտական գնահատականների՝ Լիբիայում նավթի արդյունահանումը նվազել է օրական 500-700 հազ. բարելով։ Լիբիայում աշխատող իտալական ENI ընկերությունը այլ թվեր է նշում՝ օրական 1,3 մլն բարել։ «Խաղաղ» ժամանակներում Լիբիան օրական արտահանում է 1,6 մլն բարել նավթ։