Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում մասնակցելու է համաժողովին, եւ մեր տվյալներով, դրան կմասնակցի նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Միեւնույն ժամանակ նա չհաստատեց եւ չհերքեց Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում երկու երկրների ԱԳ նախարարների հերթական հանդիպման հնարավորոթյունը՝ հավելելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները նախապես քննարկվում են:

Նա ընդգծեց, որ երբ կողմերը հանդիպման հարցով համաձայնության են հասնում, այդ մասին նախապես հաղորդվում է:

«Եթե նման բան լինի, Հայաստանի ԱԳՆ-ն անպայման կտեղեկացնի», - հավաստիացրեց Նաղդալյանը:

Նշենք, որ փետրբարի 16-18-ը Մյունխենում անվտանգության համաժողով կանցկացվի: