Հայաստանը հանձնառու է մնում ղարաբաղյան հիմնախնդրում իր սկզբունքներին: Փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարեւոր է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը եւ ԼՂՀ-ին բանակցային գործընթացին ներգրավումը: