Ռուսաստանը պայմանագիր է ստորագրել, ըստ որի Բանգլադեշում առաջին ատոմակայանը կկառուցի, հաղորդում է The Canadian Press-ը:
Բանգլադեշի գիտության նախարարը Դաքքայում հայտարարել է, որ երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչները ստորագրել են 1,5 մլրդ դոլար արժողության պայմանագիրը:
«Ռուսաստանը կկառուցի երկու ռեակտոր, որոնք ունակ կլինեն գեներացնել մինչեւ 2 հազար ՄՎտ լեկտրաէներգիա: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2018-ին»,- ասել է նախարարը:
Վառելիքի մատակարարումները եւ մշակված հումքի տեղափոխումը կիրականացնի նաեւ Ռուսաստանը: Տեղի մասնագետները ուսումնառություն կառնեն Ռուսաստանում, իսկ ատոմակայանը կկառուցվի Ռոոպուրում՝ Դաքքայից 120 կմ հյուսիս:
Համաշխարհային բանկն ու Ասիական բանկը միակարծիք են, որ Բանգլադեշի տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ կկանգնի՝ էլեկտրաէներգիայի պակասի հետեւանքով:




























