Կրասնոդարի միջազգային օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգվել են տասնյակից ավելի չվերթներ, Մոսկվայից եւ Երեւանից օդանավերը գտնվում են Սոչիի եւ Դոնի Ռոստովի պահեստային օդանավակայաններում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կուբանի օդանավակայանների կառավարիչ «Բազել Աէրո» ընկերության ներկայացուցիչը:

Կրասնոդարի օդանավակայանում երեքշաբթի երեկոյան ուժեղ մառախուղի պատճառով սկսել են չվերթները հետաձգել:

«Ժամը 7:30-ի տվյալներով «Կրասնոդար» միջազգային օդանավակայանում հետաձգվել է 10 ավիաչվերթի թռիչք ու վայրէջք: Հետաձգումների պատճառը օդանավակայանի շրջանում մառախուղն է: Մոսկվայից եւ Երեւանից 2 օդանավ գտնվում են Սոչիի եւ Դոնի Ռոստովի պահեստային օդանավակայաններում: Հետաձգված ավիաչվերթների ուղեւորների հետ աշխատում են ավիաընկերության աշխատակիցները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: