Կալուգայի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարից տուժած ՌԴ հայ քաղաքացիներ Մարիա Առաքելյանը (ծնվ. 2008թ.) եւ Սոնա Ադամյանը (ծնվ. 1988թ.), համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի իր սոցցանցում։

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել փետրվարի 3-ին, մոսկովյան ժամանակով ժամը մոտ 09.15-ին, Կալուգա-Վյազմա ճանապարհի 128-րդ կիլոմետրին։ Ավտոբուսը, որում ճշտված տվյալներով, գտնվում էր 48 մարդ, այդ թվում՝ 33 երեխա, ընկել էր խոր առուն։ Վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է յոթ մարդու, նրանց մեջ՝ չորս երեխա։