Սպառազինությունների վերահսկման ռուսական նախաձեռնություններում թերություն չկա: «Ռուսաստանն այս հարցով ամեն ինչ ասել է. մենք հայելային ենք պատասխանել», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` մեկնաբանելով ՄՓՀՀ պայմանագրի վերակնքման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, հաղորդում է RG- ն:

Լավրովը նաեւ նշել է, որ Մոսկվան բազմիցս հիշեցրել է այդ նախաձեռնությունների մասին: Այդ թվում նաեւ կոչ է արել չձգձգել այն հարցերը, որոնք կապված են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի հնարավոր երկարաձգման հետ, որի ժամկետը լրանում է 2021 թվականին:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում չէր բացառել նոր, բարելավված, մասնակիցների ավելի լայն  կազմով, ներառյալ Չինաստանը, ՄՓՀՀ պայմանագրի կնքումը: Միեւնույն ժամանակ Թրամփը կրկնել էր այն թեզիսը, որ ՄՓՀՀՊ-ից Վաշինգտոնի դուրս գալու պատճառը ՌԴ կողմից խախտումներ էին: