Սոչին, Միներալնիե վոդին, Մոսկվան, Սիմֆերոպոլը եւ Կրասնոդարը ամենահայտնի քաղաքներն են, ուր ռուս զբոսաշրջիկները մեկնում են Սուրբ Վալենտինի տոնը նշելու համար, գրում է Biletix-ը:
Միջազգային ուղղություններից ամենապահանջվածը Երեւանն է, Բանգկոկը, Թբիլիսին, Բարսելոնան եւ Ստամբուլը:
Ծառայության վերլուծաբանները նշել են, որ օգտատերերի նախընտրությունների 62 տոկոսը բաժին է ընկնում ներքին, 38 տոկոսը՝ միջազգային ուղղություններին:
Փորձագետները ուսումնասիրել են հաճախորդների կողմից փետրվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում ամրագրումները:
Մեկ տարվա ընթացքում չվերթի արժեքը ավելացել է: Այսպիսով, Ռուսաստանի տարածքում երկկողմանի ավիատոմսի միջին արժեքը 5 910-ից աճել է մինչեւ 7 377 ռուբլի, այսինքն 24 տոկոսով, դեպի արտասահման՝ 17 862-ից թանկացել է մինչեւ 21 129 ռուբլի, կամ 18 տոկոսով:
Բացի այդ այս տարի ռուսաստանցիները նշված ամսաթվերին սկսել են նախապես գնել ավիատոմսերը: Մեկ տարի առաջ ներքին չվերթների համար ավիատոմսերը միջինում ձեռք էին բերում 15 օր առաջ, իսկ արտասահմանի՝ թռիչքի օրվանից 32 օր առաջ: Այս տարի այդ ցուցանիշները կազմել են 32 եւ 61 օր համապատասխանաբար:





























