Արեւմտյան Վրաստանում փոթորիկն առանց էլեկտրաէներգիայի է թողել 80 հազար մարդու: Տարերքի հետեւանքով վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, շարքից դուրս են եկել ֆիդերները:
«Գրուզիա Online «-ի հաղորդմամբ` վատ եղանակն իր ազդեցությունն է թողել հակապես Քութայիսում ու Իմերեթում: Այնտեղ էլեկտրաէներգիայից զրկվել է 35 հազ. մարդ: Եւս 30 հազար բնակիչ հոսանքազրկվել է Սամեգրելոյի եւ Գուրիայի շրջաններում, 13 հազար մարդ` Շիդա Քարթլիում:


























