ԿԺԴՀ-ն խոստացել է կրակ բացել հարավկորեկան ակտիվիստների վրա, որոնք քարոզչական թերթիկներով օդապարիկներ են բաց թողնում սահմանի վրայով:
Հյուսիսկորեական պաշտոնական գործակալության հողորդմամբ` ԿԺԴՀ զինվորականները համապատասխան նախազգուշացումը փոխանցել են հարավկորեացի գործընկերներին:
Սպառնալիքն ստացվել է Հարավային Կորիայի եւ ԱՄՆ-ի տարեկան համատեղ զորավարժությունների սկզբից մեկ օր անց: ԿԺԴՀ-ն ենթադրում է, որ զորաշարժերը միտված են ռազմական ագրեսիայի նախապատրաստումը քաղարկելուն:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթում հարավկորեկան ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել ԿԺԴՀ-ում բողոքի ակցիաների եւ անկարգությունների մասին: Հաղորդվում էր, որ չինական սահմանի մոտ Սինիյջու քաղաքում մի քանի հարյուր բնակիչներ ցույց էին արել`բողոքելով իրավապահ մարմինների ամենաթողության դեմ, իսկ Փհենյան-Պուկտո նահանգում քաղաքացիները հրապարակայնորեն իրենց դժգոհությունն էին հայտնել պարենի եւ էլեկտրաէներգիայի սղությունից:
Հարավկորեական մամուլի փոխանցմամբ` փետրվարին սահմանի վրայով փոխանցվել է 2,4 մլն քարոզչական թերթիկ: Դրանցում պատմվել է Մերձավոր Արեւելքի երկրներում անկարգությունների եւ հեղաշրջումների, Լիբիայում քաղաքացիական պատերազմի մասին: Քարոզչական նյութերը նաեւ ուղերձ են պարունակել Քիմ Չեն Իրի ռեժիմի համար, որում նշվել է բնակչության նկատմամբ ճնշումների հետեւանքների մասին:





























