Մեծ Բրիտանիան փակել է իր դեսպանատունը Տրիպոլիում, բրիտանական շահերը  Լիբիայում կներկայացնի Թուրքիան:

«Լիբիայում իրավիճակի վատթարացման, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից վարձված վերջին չարտերային օդանավի` Տրիպոլին լքելուց հետո, մենք ժամանակավորապես դադարեցնում ենք Տրիպոլիում բրիտանական դեսպանատան աշխատանքը»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը:

«Այժմ թուրքական կառավարությունը ժամանակավորապես կներկայացնի բրիտանական շահերը Լիբիայում»,-ասված է Բրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Լիբիայում մնացած բրիտանական հյուպատոսության ներկայացուցիչները Թուրքայի դեսպանատան հետ համակարգված կաշխատեն: Ավելի վաղ Լիբիայում իրենց դեսպանատների փակման մասին էին հայտարարել ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Ֆրանսիան: