Դարեն Արոնովսկու «Սեւ կարապ» ֆիլմը Independent Spirit Awards-ի չորս մրցանակ է շահել: Նախօրեին տեղի ունեցած «Օսկար» ամերիկյան կինոմրցանակաբաշխության ժյուրին «Սեւ կարապը» ճանաչել է  լավագույնը. ֆիլմում նկարահանված Նատալի Պորտմանը համարվել է լավագույն դերասանուհին, իսկ Արոնովսկին` լավագույն ռեժիսորը: Լավագույն դերասան է ճանաչվել Ջեյմս Ֆրանկոն`»127 ժամ» ֆիլմից:

«Օսկարի» ֆավորիտներից մեկը` «Արքան խոսում է» կինոնկարը, Independent Spirit Awards-ի կողմից ճանաչվել է որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ:

Նշենք, որ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացվել էին «Սեւ կարապ»,  «127 ժամ», «Ձմեռային ոսկոր» ֆիլմերը: