Իռլանդական աջ կենտրոնամետ «Ֆինե Գել» կուսակցության առաջնորդ Էնդա Քեննին հայտարարել է, որ իր կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն է հավաքել:  Նա նաեւ խոսել է Եվրամիության եւ ԱՄՀ-ի հետ Իռալանդային 85 մլրդ եվրոյի վարկի տրամադրման համաձայնագրի վերանայման մասին` տոկոսադրույքների նվազեցման առումով:

Քեննին խորհրդարնական ընտրությունների արդյունքները համարել է «ժողովրդավարական հեղափոխություն»` նշելով, որ Իռլանդիայի քաղաքացիները կարողացան իրենց կամքն արտահայտել ոչ թե հակակառավարական ցույցերի միջոցով, այլ ընտրական տեղամասերում:

Հիշեցնենք, որ Իռլանդիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ էին նշանակվել 2011թ. փետրվարի 1-ին վարչապետ Բրայան Կոուենի կողմից խորհրդարանը ցրելուց հետո: Կոուենի լիազորությունների ժամկետն ավարտվում էր 2012թ-ին, սակայն նա  ցրեց իր կառավարությունը ծանր տնտեսական ճգնաժամի պատճառով, որում հայտնվել էր Իռլանդիան: