Միխայիլ Խոդորկովսկու որդին` Պավելը, գերմանական Stern շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է, թե իր կարծիքով, հորը հավերժ կպահեն բանտում: Ըստ նրա` ՅՈՒԿՈՍ-ի երկրորդ գործով պատասխանատվությունը նախագահ Մեդվեդեւի վրա է, իսկ Արեւմուտքին, հնարավոր է, անհրաժեշտ է կասեցնել ռուսաստանյան էլիտային վիզաների տրամադրման գործընթացը:
Նա չի բացառել, որ ապագայում իր հորը նոր դատավարություն է սպասվում: Միաժամանակ` Պավել Խոդորկովսկին անհեթեթ է համարել ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավարության հասցեին վարչապետ Վլ. Պուտինի եւ նրա տեղակալ Ի. Սեչինի մեղադրանքները:
Պ. Խոդորկովսկու կարծիքով` ՅՈՒԿՈՍ-ի նախկին նախագահի հետապնդումների պատճառը ընդդիմության ֆինանսավորումն էր եւ ծայրահեղ վերաբերմունքը Պուտինի նկատմամբ: Նա համոզմունք է հայտնել, որ Արեւմուտքը կարող է մեծացնել ճնշումը ռուսաստանյան իշխանությունների վրա, օրինակ` սառեցնել ռուսաստանյան էլիտայի բանակային հաշիվները եւ արգելել վիզաների տրամադրումը:




























