Չինական էներգետիկ հսկա Sinopec ընկերությունը մտադիր է Իսրայելից գնել հորատման լիցենզիաներ` ակտիվորեն մասնակցելու Հայֆայի ափամերձ տարածքում գազի հանքավայրի շահագործմանը:
Չինացիներն աշխատում են All Energy կորպորացիայի հետ, որը պետք է զբաղվի Իսրայելի կառավարության հետ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով: All Energy-ին իսրայելական ընկերություն է , որը ղեկավարում է «Մոսսադի» նախկին ղեկավար Դանի Յատոմը:
Ըստ Mignews-ի` Իսրայելի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում աշխարհի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը համարվող Sinopec-ի հետ պայմանագրի հնարավոր ստորագրումը:
Չինացիները, ինչես հայտնի է, աշխատում են բոլորի հետ`անկախ միջազգային կարծիքից կամ բոյկոտից: Օրինակ` Sinopec-ը 2007-ին գազի հանքավայրերի շահագործման նապատակով $2 մլրդ դոլարի պայմանագիր էր ստորագրել Իրանի հետ:





























