Գլխավոր սահմանային Ռաս- Ջեդիր անցակետով Լիբիայից Թունիս միայն մեկ օրվա ընթացքում`փետրվարի 26-ին, 10 հազ. մարդ է փախել: Վերջին շաբաթվա ընթացքում այդ անցակետոով սահմանը հատել է 40 հազ. մարդ, որից  15 հազարը` Եգիպտոսի քաղաքացիներ են:

Ստեղծված իրավիճակը տեղական Կարմիր խաչի ղեկավարը հումանիտար ճգնաժամ է համարել: Նրա խոսքով` մարդիկ ստիպված են լինում բաց երկնքի տակ գիշերել, քանի որ Կարմիր խաչն արդեն սպառել է փախստականներին տեղավորելու բոլոր հնարավորությունները:

Ռաս- Ջեդիր անցակետից մաքսավորները հեռացել են, այնտեղ են Մուամար Քադաֆիի կառավարությանը հավատարիմ ոստիկաններն ու զինվորականները:  Ըստ տեղեկությունների` նմանատիպ իրավիճակ է նաեւ  հարավային մասում գտնվող մեծությամբ երկրորդ անցակետում:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով` վերջին շաբաթվա ընթացում ընդհանուր առմամբ Լիբիայից հարեւան երկրներ է փախել շուրջ 100 հազ. մարդ: