Օմանում ոստիկանության հետ բախումներում բողոքի ակցիայի երկու մասնակից զոհվել են, եւս հինգը ստացել են մարմնական վնասվածքներ:
Օմանի Սուլթանությունում արդեն երկրորդ օրն է, ինչ բողոքի ակցիաներ են անցկացվում: Փետրվարի 27-ին ոստիկանությունը ցուցարարներին ցրել է Սուխար քաղաքում` կիառելով արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ:
Ամբոխը փորձել է գրավել ոստիկանական տեղամասը: Բողոքի ակցիաների մասնակիցները քաղաքական բարեփոխումներ են պահանջում: Նշենք, որ երկիրը 1970-ից կառավարում է սուլթան Քաբուս բեն Սաիդ Ալբուսաիդը:





























