Մոսկվայում Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել, որին մեղադրում են մանկապղծության մեջ: Փետրվարի 26-ին Մոսկվայի մանկական հիվանդանոցներից  մեկն ընդունել է «շտապօգնության»  մեքենայով տեղափոխված 9-ամյա աղջնակի, ով եղել է Գերմանիայի քաղաքացի, Գերմանիայի հյուպատոսության աշխատակիցներից մեկի դուստրը:

Բուժզննումից հետո բժիշկները հայտարարել են, թե երեխային փորձել են բռնաբարել: Rosbalt-ի փոխանցմամբ`անմիջապես ոստիկանություն է հրավիրվել:

Իրավապահ մարմիններից լրատվամիջոցին հայտնել են, թե ավելի ուշ պարզվել է, որ երեխայի նկատմամբ սեռական  բնույթի բռնություն է գործադրել գերմանական խոշոր ընկերություններից մեկի ռուսաստանյան ներկայացուցչության  65-ամյա տնօրենը, որը եւս Գրեմանիայի քաղաքացի է եւ բնակվում է աղջնակի հետ հարեւանությամբ: