Ամերիկյան JP Morgan բանկը բանակցություններ է վարում 450 միլիոն դոլարով Twitter ցանցի բաժնետոմսերի 10-տոկոսանոց փաթեթի գնման վերաբերյալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Financial Times-ը:
Արդյունքում 2006թ. ամռանը ստեղծված միկրոբլոգների համակարգը արժեքը կազմում է 4,5 միլիարդ դոլար:
Twitter-ի ակտիվները ձեռք են բերվում Digital Growth Fund հատուկ հիմնադրամի միջոցով: JP Morgan-ը որոշում է կայացրել սահմանափակել տվյալ հիմնադրամի մասնակիցների թիվը 480-ով:




























