Հայոց ցեղասպանության կապակցությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը նախագահ Օբամայի որոշելիքն է: Այդ մասին Երեւանի պետհամալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ է նախագահը կատարելու իր խոստումը եւ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

«Դա նախագահ Օբամայի որոշումն է: Նա է սահմանում Միացյալ Նահանգների քաղաքականությունը եւ ինքն է որոշելու, թե ինչպիսին է լինելու իր հետագա քայլն այս հարցի շուրջ: Նրա դիրքորոշումը բոլորիս հայտնի է: Կարծում եմ` ինքը կորոշի, թե ինչ է ասելու»,- ասել է դեսպանը:

Վերջինս, այդուհանդերձ, որոշել է «չզայրացնել» ուսանողությանն ու հավելել է, որ ԱՄՆ դեսպանատունը հայ ժողովրդի հետ միասին է նշելու հիշատակի օրը: