ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցներին մեղադրել է Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտելու փորձի մեջ եւ նրանց կոչ  արել հրաժարվել իրանական միջուկային համաձայնագրից, գրում է Reuters-ը:

«Ցավոք, մեր առաջատար եվրոպական գործընկերներից մի քանիսը նույնքան պատրաստված չէին համագործակցությանը: Նրանք փաստացի ղեկավարել են այն մեխանիզմների ստեղծման ջանքները, որոնք կարող են խախտել պատժամիջոցները », - Վարշավայում ԱՄՆ-ի կազմակերպած Մերձավոր Արեւելքի հարցերով  համաժողովին ասել է Փենսը:

Նա նշել է, որ Իրանի հետ առեւտրի համար ԵՄ կողմից ստեղծված հատուկ ֆինանսական մեխանիզմը փորձ է  խախտելու Իրանի հեղափոխական կործանարար ռեժիմի դեմ ուղղված ամերիկյան պատժամիջոցները:

«Սա հապճեպ քայլ է, որը կհզորացնի Իրանին, կթուլացնի ԵՄ-ն եւ ավելի մեծ հեռավորություն կստեղծի Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ», - ասել է նա: Փենսն Իրանին մեղադրել  է աշխարհում ահաբեկչության «պետական խոշորագույն հովանավոր լինելու մեջ»:

Վարշավայում հանդիպմանը մասնակցել են ավելի քան 60 երկրներ, սակայն խոշոր եվրոպական տերությունները, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան, որոնք 2015 թվականի միջուկային համաձայնագրի մաս են, հրաժարվել են ուղարկել իրենց դիվանագետներին: