Ներկայումս 5000-ից ավելի ընկերություններ Հայաստանում օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից եւ այդ թիվն անընդհատ աճում է։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի տնօրեն Արթուր Ղուլյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում էլեկտրոնային ստորագրությունների թվաքանակի աճը պայմանավորված է էլեկտրոնային տարբեր համակարգերի ներդրմամբ, օրինակ՝ Էլեկտրոնային հարկային հաշվետվությունների համակարգը, էլեկտրոնային լիցենզավորման համակարգը, էլեկտրոնային վիզաների համակարգը եւ այլն։ Ա. Ղուլյանի ներկայացմամբ՝ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի նաեւ պետական ռեգիստրի ավտոմատացման ծրագիրը։
«էլեկտրոնային հարկային հաշվետվությունների շուկան բավականին արագ զարգանում է, այդ իսկ պատճառով էլեկտրոնային ստորագորությունների պահանջարկը օրեցօր աճ է գրանցում»,-ասաց Ա. Ղուլյանը։
Նշենք, որ էլեկտրոնային ստորագրությունը արժե 15 հազար դրամ։ Նախատեսվում է, որ այն կէժանանա, սակայն, երբ, դեռ հայտնի չէ։


























