Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին Մերձավոր Արեւելքի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից կազմակերպված Վարշավայի համաժողովի ամփոփիչ հայտարարությունը համարում է այս իրադարձության ձախողման ապացույց, հաղորդում է Mehr-ը:

Նրա խոսքով, չնայած Վաշինգտոնի՝ համապարփակ գագաթաժողովի անցկացման եւ Իրանի իսլամական հանրապետության դեմ նոր դաշինք ստեղծելու հսկայական ջանքերին, մասնակիցների փոքր թվաքանակը եւ ցածր մասնակցությունը հայտարարությունը վերածել են անօգուտ փաստաթղթի, որը մշակվել էր միայն գագաթաժողովի կազմակերպիչի համար:

«Ինչպես կարող է «Խաղաղություն եւ անվտանգություն Մերջավոր Արեւելքում» անվանումով համաժողովը հաջողության հասնել, մինչդեռ հիմնական տարածաշրջանային խաղացողները՝ Իրանը, Թուրքիան, Լիբանանը, Սիրիան, Իրաքը եւ Պաղեստինը, բացակայում են, իսկ այնպիսի կարեւոր երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը եւ շատ այլ առաջատար եվրոպական եւ ոչ եվրոպական պետություններ կամ հրաժարվել են մասնակցությունից կամ շատ ցածր մակարդակում են ներկայացվել», - նշել է նա:

Նա հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի եւ փոխնախագահի նյարդային մեկնաբանությունները եւ պահվածքը, որոնք իրենց ելույթների եւ հարացազրույցների ժամանակ բացահայատ քննադատել են Եվրոպային կամ թախանձագին կոչ արել դուրս գալ իրանական միջուկային գործարքից, գագաթաժողովի ձախողման եւ ցանկալի նպատակներին հասնելու Վաշինգտնոի անկարողության լավագույն վկայությունն են:

Նա ընդգծել է, որ չնայած ԱՄՆ-ի եւ Իսրայելի թշնամական քաղաքականությանը՝ անվտանգ եւ կայուն տարածաշրջանի ստեղծման, արտասահմանյան եւ ագրեսիվ տերությունների ներկայության համար պայքարը կշարունակվի:

Կասեմին նշել է, որ ԱՄՆ-ն պետք է անհապաղ վերջ դնի իր անարդյունք չարությանը ու քաղաքականությունը՝ հասկանալով այս զգայուն տարածաշրջանի իրողությունները: