Google Mail փոտային ծառայության ավելի քան 150 հազար օգտագործողներ զրկվել են իրենց փոստը մտնելու հնարավորությունից: Այդ մասին ասվում է Google-ի պաշտոնական կայքում:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով The Huffington Post-ը, Gmail-ի որոշ օգտագործողներ զրկվել են բոլոր հաղորդագրություններից, նաեւ էլեկտրոնային փոստի կոնտակտներից, թղթապանակներից եւ փոստարկղի անձնական կարգավորումներից: Ընդ որում, նրանք շարունակում էին նամակներ ստանալ:
Ամեն ամիս Google-ի փոստից օգտվում են 193,3 միլիոն մարդ:





























