Լիբիայում ձերբակալած նավում գտնվող վրացի ծովահենները հրաժարվել են վերադառնալ հայրենիք, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն, մինչ Լիբիայում իրավիճակի լարումը Վրաստանը դիմել է վրացի ծովահեններին Վրաստան տեղափոխման խնդրով, սակայն վերջիններս բացարձակապես չեն ընդունել իրենց պետության առաջարկը:
«Լիբիայում իրավիճակի լարումից հետո, Վրաստանը բանակցություններ է վարում այն երկրների հետ, որոնք հնարավորություն ունեն Լիբիայից դուրս բերել իր քաղաքացիներին: Այդ խնդրով Վրաստանը դիմել է մասնավորապես Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Հոլանդիային»,-ընդգծել է ԱԳ նախարարի տեղակալը:
Հիշեցնենք, որ վրացական դրոշով ծով դուրս եկած նավը, որը պատկանում էր իտալական կազմակերպությանը, Լիբիայում ձերբակալվել է մեկ տարի առաջ:


























