Badoo.com ծանոթությունների կայքը կազմել է ամենաշատը «ֆլիրտեր» անող մայրաքաղաքների վարկանիշային ցուցակը։
Համաձայն կայքի՝ ամենաշատը «ֆլիրտեր» անող մայրաքաղաք է դարձել Աթենքը։ Թեժ տասնյակում հայտնվել են նաեւ Մոսկվան, Թունիսը, Քուվեյթը, Բեյրութը, Կիեւը, Բաքուն, Թուրինը, Հռոմը եւ Բարին։
Աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկը համարվող Փարիզը զբաղեցրել է միայն 38-րդ տեղը։ Լոնդոնը 57-րդն է, Բեռլինը՝ 79-րդը, Նյու Յորքը՝ 89-րդը։ Ցուցակում ներառվել են աշխարհի շուրջ 200 քաղաքներ։
Նշենք, որ համաձայն Google-ի կողմից ներկայացվող վիճակագրության՝ «պոռնո» բառը 2004 թվականից ի վեր ամենահաճախը փնտրել են հայաստանցիները։ Հայաստանին հետեւում է Թուրքիան։
Ներկայացնում ենք «պոռնո» բառը փնտրած երկրների տասնյակը.
1. Հայաստան-100
2. Թուրքիա-89
3. Պերու-86
4. Ռումինիա-78
5. Ալբանիա-77
6. Կոնգո-75
7. Մոնղոլիա-72
8. Մալի-69
9. Կոլումբիա-69
10. Բուրկինա Ֆասո-67




























