ՀՀԿ-ն չի քննարկել Կառավարությունում կադրային նոր փոփոխությունների հնարավորությունը, մասնավորապես Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակելու հարցը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Նրա խոսքով, բոլոր այդ լուրերը արժե դիտարկել լրատվամիջոցներում շրջանառվող հերթական խոսակցությունների տեսանկյունից։

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների՝ Գագիկ Բեգլարյանը կարող է նշանակվել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում, իսկ կառույցի ներկայիս ղեկավար Երվանդ Զախարյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կփոխարինի Արմեն Գեւորգյանին։ Իսկ ահա Գեւորգյանի հերթական պաշտոնը, ըստ լրատվամիջոցներին, դեռեւս որոշված չէ։