Թերթը հայտնում է, որ իրաքցի հակերը կոտրել է Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնական կայքէջը` araratian-tem.am/media:
Gr33t անունով հակերն իր թողած գրառման մեջ զգուշացրել է` «Ես կոչնչացնեմ բոլոր նրանց, ովքեր կկանգնեն իմ ուղու վրա», եւ ավելացրել, որ կայքի «կոտրումը» նվիրում է իր բոլոր ընկերներին:
Ինչպես տեղեկացրել են Արարատյան Հայրապետական թեմից, «քայլեր են ձեռնարկվում` կայքում առկա նենգափոխությունն ուղղելու համար»:



























