Lion Air ընկերության ուղեւորները բախվել են վտանգավոր անտոմս ուղեւոտրի հետ: Երբ Փեքանբարից (Սումատրա կղզի, Ինդոնեզիա) ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջակարտայում (Յավա կղզի), ուղեւորներից մեկը բացել է բեռնախցիկն իր ուղեբեռը վերցնելու համար: Իրերի հետ միասին սրահում 30 սմ երկարությամբ կարիճն էր, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն՝ հղում կատարելով The Sun-ին:

«Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, ուղեւորները սկսեցին դուրս հանել իրերը: Հենց այդ պահին կարիճը հայտնվեց սրահում՝ մեր գլխավերեւում: Ես նստած էի 19-րդ շարքում տարեց զույգի հետ: Նկատելով կարիճին՝ ես անմիջապես սեղմեցի անձնակազմին կանչելու կոճակը, սակայն ոչ մեկը չմոտեցավ: Ստիպված էի արագորեն լքել սրահը»,-իր տպավորություններով կիսվել է ականատես Քարիմ Թասլինը:

Անձնակազմի աշխատակիցները չեին կարող մոտենալ 19-րդ շարքին, քանի որ սրահում խուճապ էր առաջացել: Բոլորը շտապում էին դեպի ելքը՝ արգելափակելով անցումը: Երբ օդանավակայանի աշխատակիցներն եկան, կարիճն այլեւս այնտեղ չէր: Բարեբախտաբար, թռիչքի ժամանակ տուժողներ չեն եղել: Ավիաընկերությունը խոստացել է գտնել հատվածոտանուն: