Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը:
ԿԸՀ-ից ստացված նախնական արդյունքներով, Անդրեասյանը հավաքել է 911 ձայն, իսկ երկրորդ տեղը գրաված, համայնքի ղեկավարի պաշտոնկատար Գեւորգ Ավետիսյանը ստացել է 744 ձայն:
Երրորդ տեղում Սամվել Սիմոնյանն ՝ 386 ձայնով, 108 ձայն էլ հավաքել է Անդրայիկ Կարապետյանը:
Նշենք, որ համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու: Իշխող «Իմ քայլը» դաշինքն աջակցում էր Գեւորգ Ավետիսյանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տեւական բողոքի ցույցերից հետո հոկտեմբերի 10-ին Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական էր տվել: Անդրեասյանին հրաժարական տալու կոչ էր արել նաեւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նաեւ պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանն էր այցելել գյուղ այդ առիթով:





























