ԱՄՆ-ը չունի անհերքելի տվյալներ` Լիբիայի ռազմաօդային ուժերի կողմից խաղաղ բնակչությանը ռմբահարելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի 16-րդ նիստին մասնակցելիս: «Այդ հարցում հստակություն չկա, ուստի ես զգուշավորությամբ եմ խոսում այդ մասին: Մենք չենք ցանկանում ընդունել որոշումներ` հենվելով անուղղակի տվյալների վրա»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` ասել է Հ. Քլինթոնը:

Նա պարզաբանել է, որ խաղաղ բնակչության դեմ ռազմաօդային ուժերի հնարավոր դուրս բերման մասին ենթադրություններն արվել են` հիմնվելով լիբիական օդաչուների ցուցմունքների վրա, որոնք «նախըտնտրել են չկատարել ստացված հրամանը» :

Նա պնդել է, որ ոչ մի երկիր Լիբիայում իրավիճակի կարգավորման միջոցառումների շարքում առաջինը ռազմական ուժի կիրառումը չի նշի: Այդ տարբերակը միշտ հղի է անորոշությամբ: «Իսկ այնպիսի երկրում, որպիսին Լիբիան է, երբ չկա բավարար տեղեկություն իրական իրադարձությունների մասին, դրա իրականացումն ավելի բարդ կլիներ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը: