Սաուդյան Արաբիան արձագանքել է Իրանի մեղադրանքին, որն առնչվում է ահաբեկչության հետեւանքով ԻՀՊԿ-ի 27 անդամների մահվանը՝ հայտնում է AP-ն։
Արտաքին գործերի պետական նախարար Ադել Ալ-Ջուբեյրը Իրանին անվանել է «ահաբեկչության գլխավոր հովանավոր»՝ հայտարարելով, որ մեղադրանքներն ուղղված են նրան, որպեսզի իրանցի ժողովրդի ուշադրությունը շեղվի երկրի սեփական խնդիրներից։
«Սաուդյան Արաբիան ահաբեկչության զոհ է դարձել»,- հավելել է նա՝ ասելով, որ թագավորությունը «անողոք» կլինի ահաբեկիչների հետապնդման եւ նրանց հարցում, ովքեր ֆինանսավորում եւ արդարացնում են նրանց։
Ավելի վաղ Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մուհամմեդ Բակերին Սաուդյան Արաբիային եւ ԱՄԷ-ին մեղադրել էր անցյալ շաբաթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա հարձակված ահաբեկիչներին հովանավորելու մեջ։




























