Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կայքը ենթարկվել է կիբեռհարձակման, ինչի հետեւանքով կայքը դարձել է անհասանելի: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահ Մանանա Մանջգալաձեն:

Վրացական իշխանությունները ենթադրում են, որ կիբեռհարձակմանը կարող են մեղսակից լինել ռուսական հատուկ ծառայությունները, եւ մտավախություն ունեն, որ հարձակումները կհաճախակիանան արդեն գարնանը, երբ ծրագրվում են վրացական ընդդիմության զանգվածային ելույթները:

Վրաստանի ղեկավարի կայքը չի աշխատել երկու օր: