ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը հետաձգվել է, գրում է AP-ն՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային:

Գաղտնիության պայմանով պաշտոնյան հայտնել է, որ հանդիպումը փոխադարձ համաձայնությամբ է հետաձգվել:

Հինգշաբթի երկու երկրների ղեկավարները մտադիր են հեռախոսազրույց անցկացնել, եւ շուտով նոր հանդիպում  է նախատեսվում:

Վերջերս Նեթանյահուն եւ Պուտինը պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնում Սիրիայում գործողությունների համակարգման համար: Հանդիպումը պետք է առաջինը լիներ այն բանից հետո, երբ Իսրայելի օդուժը  հարվածել էր ռուսական ինքնաթիռին:

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ հետաձգումը պայմանավորված է Նեթանյահուի ներքին քաղաքական խնդիրներով: