Իրանը պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրականացման համար: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին, հայտնում է Tasnim-ը:
Նրա հաղորդմամբ՝ Իրանը լիովին պատրաստ է Չինաստանին տրամադրել իր յուրահատուկ հնարավորությունները տարբեր բնագավառներում եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում համատեղ գործունեությունում: «Իրանի ժողովրդի անունից ես արտահայտում եմ Իրանի խորհրդարանի պատրաստակամությունը Իրանի եւ Չինաստանի խորհրդարանական ներուժը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացման եւ դրա շրջանակներում փոխադարձ համագործակցության համար», - հավելել է նա:
Լարիջանին նաեւ ընդգծել է, որ Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը հիմնված է խաղաղության, կայուն զարգացման եւ բոլոր երկրների բարեկեցության, ինչպես նաեւ բանակցությունների միջոցով հակամարտությունների լուծման վրա:



























