Առաջիկա երկու ամսում կարելի է արեւի նոր ակտիվացում ակնկալել: Կարող են չորս մագնիսային փոթորիկներ լինել, ընդ որում, դրանցից մեկը բավական հզոր է լինելու: Այդ մասին լրագրողներին հայտնել է Տիեզերական եղանակի կանխատեսումների կենտրոնի ղեկավար Սերգեյ Գայդաշը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներկայումս գիտնականները կարող են հստակ կանխատեսել մագնիսային փոթորիկների հստակ ժամկետները միայն դրանից երեք օր առաջ, քանի որ հենց այդ ժամկետն է անհրաժեշտ արեւային պլազմային Երկիր հասնելու եւ մագնիտոսֆերային «հարված» հասցնելու համար: