Իրանի անվտանգության աշխատակիցները ահաբեկչության կազմակերպման կասկածանքով ձերբակալել են 8 մարդու: Ահաբեկչության հետեւանքով Սիստան եւ Բելուջիստան նահանգում զոհվել էին ԻՀՊԿ-ի աշխատակիցները, հայտնում է Tasnim- ը:

Սիստան եւ Բելուջիստան նահանգի Արդարադատության դեպարտամենտի ղեկավար Էբրագիմ Համիդին ասել է, որ ոստիկանությունը եւ իրավապահները արդեն կալանավորել են 8 կասկածյալների:

Ըստ պաշտոնյայի՝ կալանավորվածների թվում կին կա, որը ահաբեկչության ժամանակ օգտագործված մեքենայի սեփականատերն է:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին մահապարտ ահաբեկիչը հարվածել էր  ԻՀՊԿ-ի անձնակազմին տեղափոխող ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 27 մարդ, եւս 13-ը վիրավորվել էր: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Պակիստանում գործող «Ջայշ ուլ-Ադլ» ահաբեկչական խմբավորումը: