Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մեքենան աճուրդում վաճառվել է 2,5 միլիոն դոլարով, հաղորդում է econews.ir-ը:

Ավտոմեքենան գնել է իրանցի ձեռնարկատերը, ում անունը չի հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ահմադինեժադի Peugeot-504-ը հանվել էր աճուրդի: Իրանի նախագահը նման որոշում էր կայացրել մեկենասների խորհրդաժողովում, եւ գումարը հատկացնելու է բնակելի տների կառուցման համար: