Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների խումբը (FATF) հայտարարել է, որ Իրանը պետք է բարելավի օրենսդրությունը փողերի լվացման դեմ պայքարի մասին՝ դադարեցնելով Իրանի դեմ հակամիջոցների կիրառումը եւս չորս ամսով, տեղեկացնում է Tasnim-ը։
Անցած տարվա հոկտեմբերին FATF-ը մինչեւ փետրվար Իրանին ժամանակ էր տվել, որպեսզի ավարտի բարեփոխումները կամ բախվի հետեւանքների։
«FATF-ը իր այս շաբաթվա նիստում որոշել է շարունակել հակամիջոցների դադարեցումը»,- ասվում է խմբի հայտարարությունում։
«Ողջունելով Փողերի լվացման դեմ օրենքի ընդունումը՝ FATF-ը նշել է, որ հիասթափված է գործողությունների պլանի չկատարմամբ եւ ակնկալում է, որ Իրանը արագ կընթանա բարեփոխումների ճանապարհով։ Եթե մինչեւ 2019 թվականի հունիս Իրանը միջոցներ չձեռնարկի FATF չափորոշիչներին համապատասխան, խումբը կպահանջի սաստկացնել ստուգումները ֆինանսական հաստատությունների՝ Իրանում գտնվող մասնաճյուղերի եւ դուստր ընկերությունների հանդեպ»,- ասել է միջազգային դիտորդը։
Անցած ամիս Իրանի Պահապանների խորհուրդը հայտարարել էր, որ չնայած խորհրդարանական օրինագծի վերջին փոփոխությանը՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին երկրի միանալու մասին, խնդիրը դեռեւս առկա է։
FATF պահանջները կատարելու համար նախագահ Հասան Ռոհանիի վարչակազմը առաջարկել է խորհրդարանին հաստատել չորս օրինագիծ, որոնցից երկուսը դեռ ընդունված չեն, ներառյալ Պալերմոյի կոնվենցիան։
2018 թվականի վերջին Իրանի խորհրդարանը ընդունեց օրենք, որը թույլ է տալիս երկրին միանալ Միավորված Ազգերի Կազմակերպության տրանսազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիային։
Մայիսին խորհրդարանն ընդունել է նոր փոփոխություններ, որոնք առաջարկել էր կառավարությունը փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքում՝ միջազգային բանկային եւ առեւտրային համակարգի հետ կապերի բարելավման շրջանակում։





























