Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հերթական անգամ հաստատել է, որ Իրանը շարունակում է կատարել իր պատրավորություններն իրանյան միջուկային ծրագրի համաձայնագրի շրջանակներում, հայտնում է Բլումբերգ գործակալությունը՝ հղում կատարելով կազմակերպության հաշվետվությանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Համաձայն հաշվետվության՝ կազմակերպության ներկայացուցիչներին «հասանելի էր մուտքն Իրանում բոլոր վայրեր, որոնք անհրաժեշտ էր այցելել»:

Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) 2015 թվականի հուլիսի 14-ին ստորագրել են պատմական համաձայնագիր իրանյան ատոմի բազմամյա խնդրի կարգավորման վերաբերյալ. ընդունվել էր Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ), որի իրագործումը չեղարկում էր Իրանի նկատմամբ ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից կիրառված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները:

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարել էր Իրանի հետ միջուկային ծրագրից դուրս գալու եւ երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին, այդ թվում՝ երկրորդային, այսինքն՝ Իրանի հետ  բիզնես վարող այլ երկրների նկատմամբ: Վաշինգտոնը հայտարարել էր իրանյան նավթի ատրահանումը զրոյական մակարդակի հասցնելու նպատակի մասին եւ կոչ արել հրաժարվել դրա սպառումից: