Նյու Յորքում կենդանիների համար նախատեսված կացարաններից մեկում ամուսնացրել են երկու կատուների՝ Բրունոյին եւ Սոլոմոնին: Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Pet Finder-ին, կատուների ամուսնության յուրահատուկ արարողությունն առաջինն է իր տեսակի մեջ. նախկինում ոչ մի տեղ չի արձանագրվել միասեռ կատուների միություն:

Բրունոն ու Սոլոմոնը միմյանց մասին հոգ են տանում արդեն մի քանի տարի: Միջոցառման կազմակերպիչների խոսքով, իրենք արդեն նոր տեր են ման գալիս անբաժանելի զույգի համար: