Փետրվարի 12-ին, նախնական ախտորոշամամբ լյարդային անբավարարությունից մահացած ժամկետային զինծառայող Ֆրունզ Թամազյանը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից էր, 6 ամսվա զինծառայող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա ընկերներից մեկը։
«Ֆրունզը խելացի, լուրջ, թասիբով տղա էր, 6 ամսվա ծառայող էր, առողջական խնդիրներ չուներ։ Հունվարի 28-ին ծննդյան օրն է եղել, ընտանիքը գնացել է, նշել են, շատ լավ է եղել, առողջոությունից չի բողոքել։ Ընտանիքի անդամներն ասում են ակնթարթային թրոմբ է զարգացել նրա մոտ, չեն հասցրել փրկել»,-ասաց նա։
Մահացած ժամկետային զինծառայողն ունի իրենից փոքր քույր եւ եղբայր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 12-ին` ժամը 18:00-ին, նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:






























