ՀՅԴ-ն Հայաստանի հասարակությանը կոչ է անում հասարակությանը ակտիվ պայքարել իր ընտրական իրավունքը «Քվեն ուժ է» կարգախոսի ներքո: Ինչպես  ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանում մարդու իրավունքների խախտման հետեւանք էին, մասնավորապես` ընտրական իրավունքի խախտման:

«Այդ նպատակով ՀՅԴ-ն նախաձեռնել է հասարակական շարժում` Հայաստանում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու եւ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար»,-հայտարարեց Մինասյանը` կոչ անելով հայ ժողովրդին ակտիվ մասնակցություն ցուցաբերել  այդ շարժմանը: