Բահրեյնի շիաների ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդը սպառնացել է, թե կդիմի Իրանի աջակցությանը, եթե հաստատվի տեղեկությունն այն մասին, որ Սաուդյան Արաբիայի բանակը միջամտել է երկրի ներքին գործերին: «ՀԱՔ» շարժման առաջնորդ Հասան Մուշայման զգուշացրել է, որ իրանական բանակը իրավունք կստանա պաշտպանել Բահրեյնի ընդդիմությանը, եթե սաուդյան զինուժը պաշտպանի երկրի թագավորին: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մարտի 2-ին մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ Սաուդյան Արաբիան Բահրեյն է ուղարկել շուրջ 30 տանկ: Ականատեսների վկայությամբ, 15 տանկերից եւ ծանրաքարշերից բաղկացած շարասյունը շարժվել է Բահրեյնի ուղղությամբ: 

Այսօր Բահրեյնում պետք է տեղի ունենան շիաների բողոքի զանգվածային ակցիաներ` ուղղված սուննիական թագավորական դինաստիայի դեմ: Շիաները, որոնք կազմում են երկրի բնակչության մեծ մասը, պահանջում են բարեփոխումներ անցկացնել եւ երկրի ղեկավարի ինստիտուտը դարձնել ընտրովի: