ԱՄՆ-ը չի նախատեսում վերգետնյա ռազմական օպերացիա իրականացնել ընդդեմ Լիբիայի ղեկավար Քադաֆիի վերահսկողության տակ գտնվող զինուժի, սակայն պատրաստ է բարձրորակ զենքով հարված հասցնել, կիրառելով ավիացիան եւ ավիակիր Enterprise-ն:
«Վերգետնյա օպերացիան նրանք ներկա փուլում չեն իրականացնի, սակայն նախատեսվում է հրթիռային հարվածներ հասցնել Լիբիայի տարածքում գտնվող` Քադաֆիի հսկողության տակ եղած զինված ուժերին»,-հայտնել է «Ռիա Նովոստիի» ռուսական աղբյուրը:
Ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով Պենտագոնի աղբյուրներին հայտնում են, որ Enterprise-ն շարժվում է դեպի Լիբիայի սահման, որտեղ շուրջ 40 տարի կառավարող Քադաֆին փորձում է ճնշել երկրում ծայր առած ժողովրդական ալիքը:
Հիշեցնենք, որ Լիբիայից օրերս տարհանվել է Հայաստանի 4 քաղաքացի:




























